1.28.2013


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ




Սուրբ Ծնունդը Քրիստոնեության մեջ խորհրդանշում է Հիսուս Քրիստոտի ծննունդը: Հայատսանում այն նշվում է հունվարի 6-ին` Քրիստոսի մկրտության հետ համատեղ: Կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ Սլավոնական երկրներում այն նշվում է Հունվարի 7-ին` Գրիգորյան տոնացույցով:
Այժմ Սուրբ Ծնունդը ամենամեծ տոնակատարություններից է, որին մարդիկ սպասում են ուրախությամբ:
Կաթոլիկ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնակատարությունը ավելի մեծ նշանակություն ունի: Մի շարք երկրներում ընդունված է այդ օրը սեղանին ունենալ տասներկու ճաշատեսակ, որը Քրիստոսի տասներկու աշակերտների խորհրդանիշը կլինի:
Հայստանում ընդունված է Սուրբ Ծննդյան նախօրյակին պատրաստել Չամիչով բրինձը, որն իր մեջ ունի Քրիստոնեության տարածման խորհուրդը: Բրինձը ժողովուրդն է, իսկ չամիչը` Քրիստոսի աշակերտները, որոնք շրջելով աշխարհե աշխարհ տարածում էին բարի լուրը: Շատերիս մոտ ընդունված է նաև Ձուկը, որը նույնպես ունի իր խորհուրդը, այն Աստվածաշնչում ունի առատության խորհրդանիշ:
Դե իսկ Սուրբ Ծննդյան տոնին թող իրագործվեն ձեր երազանքները, և մի մոռացեք այս օրը  սկսել հետևյալ խոսքերով`

-Քրիստոս ծնավ և հայտնեցավ
_ Մեզի ձեզի մեծ ավետիս
_ Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի

1.26.2013

Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշն այցելեցին գյուղի բոլոր մանկիկներին և բաժանեցին նվերներ :


Պատմության գիրկն անցավ ևս մեկ տարի։ Լավն էր այն, թե վատը, մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար, բնականաբար, այդ հարցը տարբեր պատասխաններ ունի։

Մաղթում ենք, որ Նոր տարին բոլոր հայ օջախներում, լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում, միայն բարիք բերի։ Թող, որ բոլորս կարողանանք արժանապատիվ ու բարեկեցիկ ապրել։ Բայց նախ և առաջ, թերևս ամենակարևորի իրավունքով, մաղթենք, որ մեր հայրենիքում խաղաղություն լինի, թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգների առումով։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։