1.28.2013




Սուրբ Ծնունդը Քրիստոնեության մեջ խորհրդանշում է Հիսուս Քրիստոտի ծննունդը: Հայատսանում այն նշվում է հունվարի 6-ին` Քրիստոսի մկրտության հետ համատեղ: Կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ Սլավոնական երկրներում այն նշվում է Հունվարի 7-ին` Գրիգորյան տոնացույցով:
Այժմ Սուրբ Ծնունդը ամենամեծ տոնակատարություններից է, որին մարդիկ սպասում են ուրախությամբ:
Կաթոլիկ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնակատարությունը ավելի մեծ նշանակություն ունի: Մի շարք երկրներում ընդունված է այդ օրը սեղանին ունենալ տասներկու ճաշատեսակ, որը Քրիստոսի տասներկու աշակերտների խորհրդանիշը կլինի:
Հայստանում ընդունված է Սուրբ Ծննդյան նախօրյակին պատրաստել Չամիչով բրինձը, որն իր մեջ ունի Քրիստոնեության տարածման խորհուրդը: Բրինձը ժողովուրդն է, իսկ չամիչը` Քրիստոսի աշակերտները, որոնք շրջելով աշխարհե աշխարհ տարածում էին բարի լուրը: Շատերիս մոտ ընդունված է նաև Ձուկը, որը նույնպես ունի իր խորհուրդը, այն Աստվածաշնչում ունի առատության խորհրդանիշ:
Դե իսկ Սուրբ Ծննդյան տոնին թող իրագործվեն ձեր երազանքները, և մի մոռացեք այս օրը  սկսել հետևյալ խոսքերով`

-Քրիստոս ծնավ և հայտնեցավ
_ Մեզի ձեզի մեծ ավետիս
_ Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի

Комментариев нет:

Отправить комментарий